×


Անդրեն պարզաբանում է իր հետ կատարվածը

Դիզայներ Ֆաինա Հարությունյանը երեկ “Ֆեյսբուք”-ի իր էջում տեղադրել էր Անդրեի` բուժզննման ընթացքում արված լուսանկար եւ առողջություն մաղթել նրան: Գրառումը մեծ իրարանցում էր առաջացրել օգտատերերի շրջանակում, որոնք փորձում էին պարզել` ինչ է պատահել երգչին:

Անդրեն


BRAVO.am-ին հաջողվել է կապ հաստատել Անդրե Հովնանյանի հետ, որը միջադեպի վերաբերյալ հետեւյալն է ասել.“Այս պահին գտնվում եմ բժիշկների հսկողության ներքո, բայց, փառք Աստծո, համեմատաբար լավ եմ. կարողանում եմ քայլել, շնչել…Ինքնազգացողությունս վատացավ օրեր առաջ, երբ ճամպրուկներս էի հավաքում` Յուրմալա մեկնելու համար: Մեկ ժամվա մեջ երկու շտապօգնություն կանչեցին, արդյունքում արգելեցին ինքնաթիռ նստել, ընկերներս էլ` Սոֆին, Նազենին եւ Ավետը, ասացին` ինձ այս վիճակում չեն թողնի, բայց ես “հրամայեցի”, որ գնան, քանի որ “Նոր ալիք”-ում մեր մասնակիցն ուժեղ պատվիրակության եւ աջակցության կարիք ունի”:
 
Մեր հարցին, թե առողջական ինչ խնդիրներ ունի եւ ինչի հետեւանքով է այդ վիճակում հայտնվել, երգիչը պատասխանել է.“Վերջին ամիսների ընթացքում աշխատել եմ գերծանրաբեռնված գրաֆիկով, հանգստին տրամադրելու ժամանակ գրեթե չեմ ունեցել, բացի այդ, սրտիս ազդել են տեղի ունեցող անարդարությունները, որոնց մասին լռում էի, ներս գցում, ինչի պատճառով էլ այս օրին հասա”:

Անդրեն


Անդրեն նաեւ հետեւյալն է ասել.“Շատ ազդված եմ այս դեպքերից: Ազգս պայքարում է անարդարության դեմ: Շատ կուզեի լինել ձեր կողքին: Թեեւ ֆիզիկապես ի վիճակի չեմ, բայց հոգեպես եւ գաղափարապես ձեզ հետ եմ: Դեմ եմ, որ քաղաքացիներին այսքան անմարդկայնորեն կողոպտեն: Ամոթ այն հայերին, որոնք PR-ի համար մասնակցում են ակցիաին, այն դեպքում, երբ կարող են շատ հանգիստ գնալ հանդիպել գլխավոր մեղավորներին եւ պահանջել հարցի լուծումը:  Ավելի մեծ խնդիրներ էլ ունենք. շուտով, ըստ սցենարի, կփորձեն փակել մեր աչքերը` հասարակական տրանսպորտի ուղեվարձը թողնելով 100 դրամ”: 

Երեւանում հանրային տրանսպորտի սակագնի բարձրացման դեմ հանդես եկող ակտիվիստներին երգիչը հորդորում է շարունակել պայքարը.“Հերիք է ստրուկի մտածելակերպ ունենաք եւ վախի մեջ ապրենք, Աստված միշտ արդարների հետ է: Իմանանք մեր իրավունքները, չճնշվենք եւ միջոցներ ձեռնարկենք կաշառակերների եւ այլ անամոթների դեմ: Եղել ենք եւ պետք է լինենք հպարտ ու հաղթող: Նաեւ մի քայքայեք ձեր նյարդերը, հավատացեք, մեզ պետք են առողջ երիտասարդներ. ինձ նայեք եւ պահպանեք ձեր ուժերը, որ կարողանանք միասնաբար հասնել մեր նպատակներին”:

Անդրեն


Անդրե Հովնանյանն ասել է, որ երկիրը լքելու մասին երբեւէ չի մտածել.“Մնալու եմ Հայաստանում եւ պայքարելու եմ արդարության համար: Մենք ենք այսօրվա հերոսները եւ միասնաբար, առանց վախի զգացմունքի, սեր զենքով կհաղթենք: Չենք թողնելու մեզ ճնշեն, էշի տեղ դնեն, մենք ուզում ենք ապրել մեր երկրում, իսկ մեղավորները թող առաջինը գնան այստեղից, իրենց գնած կղզիներում ապրեն ու միշտ հիշեն, թե ում հաշվին են վայելում…”:

Երգչի խոսքով` բժիշկները պնդել են մեկ շաբաթ էլ անցկացնել հիվանդանոցում, բայց այդպես չի վարվի.“Պետք է միանամ մեր պատվիրակությանը Ռիգայում: Առողջությունս կսպասի:): Շնորհակալ եմ, որ կարճ ժամանակում ինձ բուժեցին: Շնորհակալ եմ բոլոր հուսադրողներին եւ  սրտացավ մարդկանց, ովքեր նամակներ են գրում եւ աղոթում ինձ համար, որ շուտ ապաքինվեմ: Միանշանակ, ես դա կանեմ իմ կամքի ուժով”:

BRAVO.am
Լուսանկարները` Անդրեի անձնական արխիվից եւ Դամիան Հովհաննիսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին