News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Նոր-Նորքի իր բնակարանում 30-ամյա Վ. Բ-ն տանը ծննդաբերել է նորածնին եւ, երեխայի գոյության փաստը թաքցնելու նպատակով, դուրս է բերել բնակարանից եւ, նորածնին դնելով աղբատար խողովակի մետաղական փակիչի մեջ, մի քանի անգամ փակիչը փակելու փորձի ժամանակ սպանել էնրան: Ավան եւ Նոր-Նորք մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

30-ամյա Վ. Բ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ոմն Սերժիկի հետ ունեցած սեռական հարաբերության արդյունքում հղիանալուց հետո, հաջորդ 9 ամիսների ընթացքում ընտանիքի անդամներից թաքցրել է իր հղիության փաստը: Ծննդաբերության օրն էլ  իրենց Նոր նորքի  բնակարանի ննջասենյակում, առանց որեւէ մեկի միջամտության՝ ծննդաբերել է իգական սեռի նորածին երեխա:

Երեխայի գոյության փաստը թաքցնելու նպատակով, դուրս է բերել բնակարանից եւ, նորածնին դնելով աղբատար խողովակի մետաղական փակիչի մեջ , մի քանի անգամ փակիչը փակելու փորձի ժամանակ գլխուղեղային փակ, բութ վնասվածքներով սպանել է նրան, որոնց հետո նորածին երեխայի դին տեղափոխել է իրենց բնակարան ու պահել բազմոցի մեջ:

Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 106 հոդվածի հատկանիշներով` մոր կողմից ծննդաբերության ժամանակ կամ դրանից անմիջապես հետո, ինչպես նաեւ հոգեճնշող վիճակում կամ մեղսունակությունը չբացառող հոգեկան խանգարման վիճակում նորածին երեխայի սպանությունը: Սույն հոդվածը  պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը 5 տարի ժամկետով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Գործը դատարան է ստացվել հունիսի 25-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Տպել
Ամենաշատ