Թուրքիայում ՀՀ քաղաքացի է ձերբակալվել

Թուրքական Ihlas լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սամսունի Աթաքում շրջանում ձերբակալվել է ապօրինի ճանապարհով Թուրքիա ներթափանցած 4 օտարազգի (կանայք): Կեղծ վիզաներով այդ կանանց տեղափոխել են Սամսունի անվտանգության ծառայության բաժանմունք:

Գործակալությունը հաղորդում է, որ այդ անձինք զբաղվում էին մարմնավաճառությամբ: Նրանց թվում է հայտնվել նաև ՀՀ քաղաքացի 42-ամյա Գ.Մ.-ն: Ձերբակալված կանանց հարցաքննելուց հետո կարտաքսեն երկրից:

Տեսանյութեր

Լրահոս